Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն անձամբ հերքել է խոսակցությունները, թե իր առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Սեպտեմբերի 30-ին, նա սպորտային համազգեստով հայտնվել է հեռուստաէկրաններին եւ հայտնել, որ «ցանկանում է սֆթ-բոլ խաղալ»,- հաղորդում է MIGnews.com-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մայամիում լույս տեսնող El Nuevo Herald թերթը հայտնել է, որ Վենեսուելայի առաջնորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց` երիկամի անբավարարությամբ: Մի քանի ամիս առաջ Չավեսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ են հայտնաբերել, որից հետո նա վիրահատվել է եւ քիմիաթերապիայի մի քանի կուրս անցել:











