Բնակարան ստանալու համար փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետից` նոյեմբերի  1-ից գյումրեցի հարյուրավոր անօթեւան ընտանիքներին ընդամենը մեկ ամիս է  բաժանում, սակայն հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում պատրաստել պահանջվող բոլոր փաստաթղթերով համալրված փաթեթները:

Առավել անմխիթար է բազմադամ, մի քանի ընտանիքներից բազկացած, սակայն մեկ  բնակարանի հավակնորդների վիճակը: Նրանցից շատերը չեն կարողանում գալ  համաձայնության ստանալիք բնակարանի ապագա պատկանելիության շուրջ:

Նման իրավիճակում է հայտնվել նաեւ 82-ամյա Գեւորգ Հարությունյանի 8 անձից  բաղկացած ընտանիքը:

«Շիրակ կենտրոնը» պարբերաբար նման ընտանիքների որեւէ անդամի խնդրանքով  երկարատեւ, անգամ ամիսներ ձգձգվող բանակցություններ է վարում նույն  ընտանիքի` տարբեր կողմ հանդիսացող անդամների հետ, որպեսզի բնակարան  ստանալու նպատակով նրանք գան համաձայնության, համալրեն պահանջվող  փաստաթղթերը եւ հանձնեն բնակարանների բաշխման հանձնաժողովին:

Այսօր եւս նման մի` կարծես թե հաջողված փորձ կատարվեց:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնը» ներկայացնում է իր պատրաստած տեսանյութում: