ԱՄՆ-ում American Plate Glass ապակեգործական ընկերության աշխատակիցները տեսագրել են, թե ինչպես է արջը մտնում իրենց աշխատանքի հարթակ Նյու Հեմփշիրի նահանգում, հետո ինչպես է բարձրանում բեռնատարն ու ուտում վարորդի ուտելիքը։

Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է արջը նստում ընկերության բեռնատարի ուղեւորի նստելատեղին եւ ուտում բանվորի ուտելիքը։

«Աչքի ծայրով տեսա, որ ինչ-որ բան շարժվում է, շրջվեցի, իսկ դա արջ էր, որն անհոգ վայելում էր բեռնատարի առջեւի նստելատեղին գտած ուտելիքը»,- WHDH-TV-ին ասել է թիմի անդամ Քյորտիս Ֆիդլերը։

Ֆիդլերի զոքանչը՝ Մելինդա Սքոթը, դա տեսել է FaceTime-ով։

«Դա այնքան լավ մարդկային պատմություն է եւ պարզապես լավ հանդիպում արջի հետ՝ նրան ոչնչացնելու փոխարեն,- ասել է Սքոթը։- Բեռնատարում ոչ մի քերծվածք չկա։ Նա ոչ մի վնաս չի պատճառել։ Նա պարզապես կերել է ու քնել»։