Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները ամենօրյա բարձրորակ բժշկական օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին, ինչպես նաև նախատեսված օգնություն ռուսաստանյան խաղաղապահներին։ Այս մասին ասվում է Peacekeeper տելեգրամյան ալիքում։

«Ավանի համալիրում հարյուր յոթանասուներկու մոդուլ կա, ներառյալ՝ բնակելի և վարչական, սանիտարահամաճարակաբանական և հիվանդանոցային բաժանմունքներ, վիրահատական բլոկ, բուժարաններ և մեկուսարաններ։

Մոդուլները զինված են ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ որակավորված բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Բժիշկները, միջին և կրտսեր բժշկական անձնակազմը գտնվում են մշտական պատրաստության վիճակում  բժշկական որակավորված և  մասնագիտացված առաջին օգնություն ցուցաբերելու համար։ Եվ յուրաքանչյուր օր, այդ թվում նաև իրենց մասնագիտական տոնին՝ Բժշկական աշխատողի օրը, բարձրորակ օգնություն են ցուցաբերում ինչպես Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողներին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին»,- նշվում է հաղորդման մեջ։