Ռունետի օգտվողները խիստ հետաքրքրված են վիդիոտեսահոլովակով, որը կոչվում է «Վլադիմիր Պուտինի անկեղծությունը»: Դրանում օգտագործվում է «շրջված տեքստ»-ի մեթոդը, երբ նույն տեքստը կարել է կարդալ եւ սկզբից եւ վերջից, այդուհանդերձ դրա իմաստը արմատականորեն փոխվում է:

Ուշագրավ է, որ նրան տեսահոլովակ նկարահանվել է նաեւ 2002-ին Արգենտինայի նախագահի թեկնածու Ռիկարդո Լոպես Մերֆիի համար, որն իր թենածությունն առաջադրել էր 2003-ի գարնանը: Տեսահոլովակը կոչվում էր «Ճշմարտություն (շրջված է)» («Truth (Up Side Down)»):

Բացահայտ «նմանությունը» հստակ նշել է «Սոլիդարնոստ» ընդդիմադիր շարժման ղեկավարության անդամ, Լեոնիդ Մարտինյուկը, «Պուտինյան վարչակարգի սուտը» տեսաշարի հեղինակը:

«Պուտինի PR-ով զբաղվողները գողացել են արգենտինացի քաղաքական գործչի տեքստը»,-կոչվում է տեսանյութը, որը Մարտինյուկը տեղադրել է YouTube սեփական ալիքում, հաղորդում է NEWSru.com-ը: