Լաչինի միջանցքի արգելափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը՝ ստիպելով նրանց ապրել սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ սահմանափակման պայմաններում, ինչը էթնիկ զտման վտանգ է: Այս մասին ԵԽԽՎ-ում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով քննարկմանը իր ելույթում ասել է կիպրոսցի պատգամավոր Ջորջ Լուկայդեսը:

«Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի Լաչինի միջանցքի արգելափակման մարդասիրական հետևանքները և մարդու իրավունքների լուրջ խախտումները»,- ասել է նա:

Պատգամավորը կոչ արել ամբողջությամբ պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումները: