Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Կառավարությունից։
Հիշեցնենք, որ 72-ամյա Վիգեն Խաչատրյանը մահացել է հունիսի 21-ին, սրտամկանի ինֆարկտից։
Նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։











