Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչը: 75 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը կմրցի ռումինացի Բոգդան Ջուրատոնիի հետ:

49 կգ քաշային կարգում Ռուսաստանի հավաքականի կազմում Դավիթ Հայրապետյանը կմենամարտի իսպանացի Խոսե Կելվին դե լա Նիեվե Լինարեսի հետ:

Այս մենամարտերը տեղի կունենան 15:00-ից մեկնարկած մրցահերթում: Հետեւեք ուղիղ հեռարձակմանը: