Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնից Այդինյան եռյակ եղբայրները դուրս գրվեցին: Այս մասին ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Այդինյանների ընտանիքում այսօր տոն է: Եռյակ եղբայրները տուն՝ Խնուշինակ են գնացել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում 1 ամիս մնալուց հետո:
Հակառակ դժվարություններին՝ բազմազավակ ծնողներն իրենց երեխաների ապագան միայն Արցախում են տեսնում:











