Ինձ վստահվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ղեկավարել ՔՊ նախընտրական շտաբը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Փամուխչյանը, ով նախօրեին ազատվել էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
Նախկին նախարարի խոսքով՝ այս պաշտոնը նույնպես նույնպես բարձր պատասխանատվություն է. «որովհետև ես, լինելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, պետք է ղեկավարեմ այդ շտաբը: Վաղվանից սկսելու ենք նախապատրաստական աշխատանքները»:
Հարցին, թե արդյո՞ք բարդ չէ Տիգրան Ավինյանի համար քվե հավաքելը, որովհետև ՔՊ-ն, համաձայն սոցհարցումների, վարկանիշ չունի, Փամբուխչյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ սոց. հարցումներ եք դուք տեսնում, մեր ունեցած տեղեկություններով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ունի բավականին մեծ ռեյտինգ՝ ի դեմս մեր թեկնածու Տիգրան Ավինյանի»:
Փամբուխչյանը, մեկնաբանելով ՔՊ պարտությունները մի շարք համայնքներում, օրինակ՝ ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներ Գյումրիում և Վանաձորում, նշեց, որ դա բնական պրոցես է. «Մենք մտնում ենք ազնիվ պայքարի մեջ՝ չկեղծելով արդյունքները, բնական է, որ կլինեն համայնքներ, որտեղ մենք կունենանք ոչ բավարար ցուցանիշներ»:











