ՀԱԷԿ-ի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրում է ռուսական, ամերիկյան, ֆրանսիական եւ կորեական ընկերություններից ստացված առաջարկները: Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Տնօրենի խոսքով՝ հարեւան երկրների հետ հեռանկարային ծրագրերը թույլ կտան ընտրություն կատարել էներգաբլոկերի հզորության, անվտանգության եւ արժեքի առումով: «Այնպես որ, դա կարող է լինել կամ ռուսական, կամ ամերիկյան, կամ ֆրանսիական, կամ կորեական էներգաբլոկ։ Աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է իրականացնում ամերիկյան, ռուսական, ֆրանսիական եւ կորեական ռեակտորների միջեւ»,-պարզաբանեց Մարտիրոսյանը։
Նոր էներգաբլոկը,նրա խոսքով, կկառուցվի մինչեւ 2036 թվականը։ Մինչ այդ կգործի հին էներգաբլոկը։











