Այս պայմաններում ասել, որ Արցախը Ադրբեջան է եւ հավատալ, որ նրանք կարող են հանգիստ կամ անվտանգ ապրել, ուղղակի թյուրիմացություն կլինի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների

«Նման հարցի քննարկումներն անգամ պետք է բացառել: Չի կարող նման բան լինել, Արցախն ինչո՞ւ պետք է Ադրբեջանի կազմում լինի: Արցախը Ադրբեջանի կազմում ե՞րբ է եղել: Անկախ Ադրբեջանի կազմում Արցախ երբեք չի եղել: Ընդամենը խորհրդային շրջանում Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով եղել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում, իսկ Ադրբեջանն իր սահմանադրությամբ այդ ժամանակաշրջանը չեղյալ է համարել, օկուպացիա է համարել:

Այս ամենը ունենալով մեր զինանոցում, մենք գնանք լռենք, մասնակցենք բանակցություններին ու մտածենք, թե Ադրբեջանի պահանջները ոնց բավարարենք, որ դրա ձեւակերպումը լեզվական առումով ընկալելի լինի մեր ժողովրդի համար, սա դիվանագիտություն չէ: Այսօր մեր առաջ մեծ դաշտ կա, կարելի է դիվանագիտությամբ դեռ հրաշքներ գործել, ուղղակի կամք ու ցանկություն է պետք: Նաեւ պետք է սեփական եսը մի կողմ դնել եւ թույլ տալ մարդկանց գալ ու դա անել: Վաղը չգան ասեն՝ հնարավոր չէր: Ես ասում եմ՝ հնարավոր է»,-ասաց Օսկանյանը:

Նա անդրադարձավ նեւ Բաքու-Ստեփանակերտ հնարավոր շփումների հարցին՝ նշելով. «Այդպիսի երկխոսություն չի լինելու. այն օրը, երբ կլսեք, որ արցախցին խոսում է Ադրբեջանի հետ, վերջ, գիծ քաշեք, Արցախ գոյություն չունի: Այս պայմաններում, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթուղթ ստորագրելուց հետո, լսել, որ արցախցիները Ադրբեջանի հետ խոսում են, այդ օրը կարող եք ասել՝ վերջ, որովհետեւ Ադրբեջանն արցախցիների հետ կխոսի միայն որպես իր քաղաքացիների»: