Ի՞նչ Զանգեզուրի միջանցք. արդեն եթե Լաչինի միջանցքը վերցրել, փակել են, այս թեման պետք է ընդհանրապես փակել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Թույլ տալ, որ Լաչինի միջանցքը վերցնելուց հետո Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի մասին խոսի՞: Բաներ կան, որ հայելային է: Եթե հարց է բարձրանում, Ադրբեջանն ասում է՝ Լաչինն իմ տարածքն է եղել, ԼՂԻՄ-ում էլ չի եղել, եթե թույլ եմ տալիս, դու էլ ինձ թույլ տուր, դա այլ է: Բայց մարդը վերցրել է այդ տարածքը, փակել է, հիմա եկել պահանջ է դնում, հայկական կողմն էլ ընդունում, դրա մասին խոսում է: Դիվանագիտության մեջ առաջին պահից հստակ դիրքորոշում արտահայտելը մեկ-մեկ շատ ավելի օգտակար է, քան ինչ-որ դիվանագիտություն խաղալը, այո-ոչ ասելը»,-ասաց ԱԳ նախկին նախարարը:











