Իշխանությունը ամենաբիրտ կերպով ոտնահարել է Սահմանադրության այդ սկզբունքները, որ արդարացնի իր քայլերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

«Իշխանությունը կոչված է պահպանելու օրենքները եւ Սահմանադրությունը, սակայն այսօրվա իշխանությունը անկախ պատմության ընթացքում ամենաբիրտ կերպով է ոտնահարել այդ սկզբունքները եւ հանուն սեփական ծրագրերի ճկել դրանք բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով, որ արդարացնի իր քայլերը։ Սահմանադրությունը ժամանակ առ ժամանակ փոփոխությունների պետք է ենթարկվի, սակայն դրանք պետք է կատարվեն հօգուտ ազգի եւ շահերի պաշտպանության։ Իշխանությունը պետք է ձեռնպահ մնա գործողություններից, որոնք կարող են սասանել մեր պետականության հիմքերը եւ թույլ չտա, որ օտարածին խնդիրները ներթափանցեն մեր Սահմանադրության մեջ»,- նշեց Աղաջանյանը։