Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին, տեղի ունեցած փլուզման ու սողանքի վայրում, այսօր` հոկտեմբերի 6-ի ժամ 12.40-ին, քարշակի օգնությամբ ամբողջությամբ դուրս է բերվել «Վոլվո» մակնիշի CA 4443 AM համարանիշի, կցորդով, մեծ, բուլղարական բեռնատարը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայումս աշխատանքներ են տարվում կարմիր, մեծ, կցորդով  «Մերսեդես» մակնիշի բեռնատարը հանելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին Մ-6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: