Շատ զարմանալի է, որ հայելային հետքաշման մասին այդքան չի խոսում Ադրբեջանը, որքան Հայաստանի իշխանությունը, որի համար հայրենի հողը հանձնելը դարձել է սովորական։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մարդիկ, որոնք խոսում են հայելային հետքաշման մասին, իրականությունը չեն ներկայացնում հանրության համար ընկալելի, կամ նրանց նպատակը նոր հանձնումն է։ 44-օրյա պատերազմից հետո, երբ իշխանությունը հանձնեց Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաննները, Ադրբեջանն արել է ամեն ինչ մեր տարածքում մխրճվելու համար։ Եթե սրան էլ գումարվի հայելային հետքաշումը, որի միջազգային երաշխիքները դժվար է ասել՝ կգործեն, թե չեն գործի, ապ դա բերելու է նրան, որ Ադրբեջանը նոր հնարավորություն է ստանալու վերահսկողություն սահմանելու հայկական նոր բնակավայրերի, տարածքների կամ կոմունիկացիաների նկատմամբ։ Կարծում եմ՝ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որը չի գիտակցում, թե իրականում իշխանությունն ինչ է բերել մեր ժողովրդի գլխին»,- նշեց Աբրահամյանը։