Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանեց Հայաստան: Նիկոլա Սարկոզիին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆրանսիայի նախագահին ընդունել է պատվո պահակախումբը, իսկ զինվորական նվագախումբը կատարել է Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը:
Սարկոզիի հետ Հայաստան են այցելել հայտնի ֆրանսահայերը` նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, աշխարհահռչակ երգչուհի Էլեն Սեգարան, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը: Իսկ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երեւանում կլինի վաղը:
Ֆրանսիայի նախագահի հետ Երեւան չի ժամանել նրա կինը` Կարլա Բրունին, ով այսօր օրերին գտնվում է Փարիզի ծննդատանը եւ երեխայի է սպասում:
Սարկոզին մեկնելու է Ծիծեռնակաբերդ համալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նաեւ եղեւնի է տնկելու պուրակում:











