Երեւանում հուլիսի 11-ին տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։

Օրակարգում ընդհանուր առմամբ 11 հարց է։ Դրանց թվում են «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ավտոտրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։