Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության գլխավոր շարժառիթը վրեժխնդրությունն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ գործընթացը հիմնազուրկ է ու չփաստարկված։
«Երկրորդ շարժառիթն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության բոլոր փուլերում Թագուհի Թովմասյանն իր գործունեությամբ շատ ավելի ակտիվ է եղել, ավելի արդյունավետ, թիրախային է աշխատել։ Թագուհի Թովմասյանը նաև բավականին մեծ աշխատանք է տանում մարդու իրավունքների համատեքստում Արցախի հարցում, հատկապես` շրջափակման շրջանակներում, ինչը նաև խնդրահարույց է իշխանության քաղաքական կուրսի տեսանկյունից»,– նշեց Աբրահամյանը։
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՔՊ-ականների քվեարկությամբ դադարեցվեցին Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպնության հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունները:











