Կազանում, սեպտեմբերին տեղի ունեցած մահմեդական կինոփառատոնը հանգեցրել է սկանդալի` սեքսուալ նրբերանգներով:

Փառատոնում Գրան-պրիի արժանացած գերմանուհի Սիբել Քեքիլլին նախկինում բաց քննադատում էր իսլամը:

Թուրքական ծագում ունեցող դերասանուհի Սիբել Քեքիլլին հայտնի է նաեւ պոռնոինդուստրիայում` Դիլարա անվանումով:

Թաթարստանի մահմեդականների վարչության հոգեւոր ղեկավար Իլդուս Ֆայզովը պաշտոնական նամակ է ուղարկել հանրապետության մշակույթի նախարարություն, որտեղ քննադատել է կինոփառատոնը` նախկին պոռնոաստղին մրցանակ տալու համար:

Սիբել Քեքելլին Կազանում մրցանակ է ստացել «Օտարուհին» ֆիլմի համար լավագույն դերի համար: Հատկանշական է, որ փառատոնի պաշտոնական կայքում դա միակ կատերգորիան է, որտեղ նշել էին միայն ֆիլմի անվանումը, չգիշելով մրցանակ ստացած դերասանուհուն, հաղորդում է NEWSru.com-ը: