Արցախում խանութները դատարկվում են, մտահոգությունները՝ ավելանում, հերթերը՝ երկարում: Լիակատար շրջափակման պայմաններում պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա, բանջարեղենի եւ մրգի խանութները վաղուց փակված են:Ասվում է Արցախի Հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:

Նկարահանող խմբի ֆիքսած պատկերն արդեն ժամ առ ժամ է փոխվում, դառնում ավելի տխուր:

Ճգնաժամը սպառնում է աղետի վերածվել: