ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահն Քերոբյանը չցանկացավ խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին, միայն ասաց՝ կապի մեջ է արցախցի իր ընկերների հետ։

«Մեր ֆունկցիան մենք տեսնում ենք այսպես՝ մաքսիմալ մեր գործը կատարել լավ, եւ դուք տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողը նշեց՝ հարց է տալիս Արցախի մասին՝ նախարարը բոլորովին այլ թեմայից է խոսում։ «Ձեզ չի՞ հետաքրքրում Արցախում ստեղծված իրավիճակը»,- ասաց լրագրողը։

Քերոբյանն էլ հայտարարեց՝ կարծում է՝ իր պարտականությունները լավ անելով՝ օգնում է իր մյուս գործընկերներին՝ ՊՆ-ին, ԱԳՆ-ին, ովքեր ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերում։

Լրագրողը պնդեց հարցը՝ տվյալ ունի՞ Արցախում սննդի պաշարի հետ կապված, որքա՞ն է մնացել։

«Ուրիշ հարց տվեք»,- արձագանքեց Քերոբյանը։