Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Մակեդոնիայի հավաքականին 17 միավորով առնվազն մի քանի ժամ գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը եւ մեկնում է Դուբլին` Իռլանդիայի հետ վերջին վճռական հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:

Հայաստան – Մակեդոնիա` 4:1
Պիզելի, 28, Մխիթարյան, 34, Ղազարյան, 69, Սարկիսով, 90+1 - Շիկով, 86

Հայաստան. Բերեզովսկի, Յուսպաշյան, Հովսեփյան, Մկրտչյան (Սարկիսով, 75), Եդիգարյան, Մովսիսյան, Ալեքսանյան, Մխիթարյան, Հայրապետյան, Ղազարյան (Մալաքյան, 83), Պիզելի (Մանուչարյան, 63)