Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղում Ռուսաստանի հավաքականն արտագնա խաղում Ալան Ձագոեւի միակ գոլի շնորհիվ հաղթեց Սլովակիայի հավաքականին եւ 20 միավորով գործնականում ապահովեց առաջին տեղը: Հոկտեմբերի 11-ին ռուսները վերջին խաղում կընդունեն Անդորրայի հավաքականին, որն այս պահին 0:2 հաշվով պարտվում է իռլանդացիներին: Հայաստանի հավաքականը 17 միավորով առայժմ երկրորդ տեղում է, սակայն Իռլանդիան Անդորային հաղթելու դեպքում B խմբում 18 միավորով կշրջանցի Վարդան Մինասյանի թիմին:
Հոկտեմբերի 11-ին Դուբլինում Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է միայն հաղթանակ:











