Եվրո-2012-ին ընտրական A խմբի նախավերջին տուրում պարտություն կրեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականները: Եթե ադրբեջանցիները ոչ մի մարզական խնդիր չեն լուծում, ապա թուրքերը Բելգիայի հավաքականի հետ պայքարում է երկրորդ տեղի համար: Նախավերջին խաղում Ադրբեջանը 1:4 հաշվով պարտվեց Ավստրիայի հավաքականին, իսկ թուրքերը 1:3 հաշվով տանուլ տվեցին Գերմանիայի հավաքականին, որն արդեն նվաճել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խմբի երրորդ խաղում բելգիացիները 4:1 հաշվով հաղթեցին ղազախներին եւ 15 միավորով երկրորդ տեղում են: Թուրքիան ունի 14 միավոր եւ հոկտեմբերի 11-ին կընդունի ադրբեջանցիներին: Բելգիան կմրցի Գերմանիայի հետ:
Հասանելի է
русскийՏեղադրություն











