Ռուսաստանն ունի առաջատար համաշխարհային տերության դիրք, որից կախված են եղել եւ կախված կլինեն այն երկրները, որոնք նախկինում նրա մաս էին կազմում։ Այս մասին «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

«Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ուկրաինան ինչ-որ պահի որոշել են, որ իրենք հնարավորություն ունեն վերակողմնորոշվելու ինչ-որ այլ աշխարհաքաղաքական վեկտորի վրա, բայց աշխարհաքաղաքական, տնտեսական, աշխարհագրական եւ պատմականորեն այլ կողմնորոշում չկա։ Ուստաի տվյալ դեպքում Ռուսաստանն իրականացնում է հանդարտեցման եւ կարգուկանոնի հաստատման այն քաղաքականությունը, որը միշտ վարել է այդ տարածքներում»,-ասել է նա։

Վերլուծելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դիվանագիտական բանավեճը ՝ քաղաքական գործիչը նշել է, որ այդ բարդ հարցում Մոսկվան ստիպված է հաշվի առնել հակամարտության բոլոր կողմերի տարբեր վերաբերմունքը․ Երեւանն ունի մեկ դիրքորոշում, Ստեփանակերտը ՝ մեկ այլ, Բաքուն ՝ մեկ այլ։ «Պետք է հասկանանք, որ առանց Ռուսաստանի ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Ուկրաինան գոյություն չեն ունենա առանց Ռուսաստանի, սա է կարեւոր»,-ասել է նա։