Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այն վստահությունն է տվել  Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որ միտում չունի այդ միջանցքը ստեղծի, կամ արգելքներ ստեղծի ՀՀ-ի համար այդ առումով: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Թեհրանում հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ: 

«Մենք էլ մեր Հայաստանի մեր գործընկերներ հետ խոսեցինք, որ երբեք չեն ցանկացել փակել Ադրբեջան- Նախիջեւան հաղորդակցական միջոցը»,- ասաց նա: 

Իրանի արտգործնախարարը նշեց, որ Իրանի եւ ՀՀ միջեւ համագործակցության մասին են խոսել, եւ հայտնեց, որ բաերբախտաբար վերջին մեկ տարվա ընթացքում բավականին քայլեր են կատարվել, սակայն ավելի անելու ներուժ կա: 

«Մենք լուրջ ենք տրամադրված մեկ միլիարդ դոլարանոց առեւտրափոխանակման հարցին եւ հաջորդ փուլում ցանկանում ենք հասնել 3 միլիարդի  առեւտրափոխանակման»,-ասաց նա: