Երեւանի Ազատութան հրապարակում համաժողովրդական հանրահավաքից հետո քաղաքացիները երթով գնում են «Եռաբլուր»:
Նշենք, որ համաժամանակյա հանրահավաք է անցկացվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախը հայտարարել է աղետի գոտի ու հորդորել է հանրությանը ոտքի կանգնել, քանի որ Արցախը օրհասական վիճակում է:











