Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտից  Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի մոտ են՝ Բաղրամյան 26-ում, փակել են ճանապարհն ու պահանջում նրա հետ հանդիպում։ 

Տարեց մի քաղաքացի մոտեցավ անհետ կորած զինծառայողների մայրերին և հորդորեց նրանց գնալ Բաքու և այնտեղ անել իրենց ակցիան։

«Քո երեխան որտեղ ա»՞,-հարցրեց քաղաքացին։

«Ադրբեջանո՞ւմ»,- ասաց ծնողներից մեկը։

«Է գնա Բաքու ակցիա արա»,- արձագանքեց տարեց քաղաքացին,  ինչից հետո վիճաբանություն եղավ նրա ու ծնողների միջև։

«Բաքո՞ւն է տարել իմ երեխային, որ գնամ Բաքու, ինչի՞ համար գնամ Բաքու»,- ասացին ծնողները։

Ոստիկանները հեռացրին տարեց քաղաքացուն։

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։