Հարցին, թե ինչ են արել Արցախի համար, Նիկոլ Փաշինյանը սկսեց երեսով տալ ֆինանսական աջակցությունը: Նախ այդ աջակցությունը, որ ձեւակերպվում է որպես բյուջետային վարկ, Արցախին տրամադրվել է միշտ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

«Վերջին  շրջանում դրա ծավալներն աճել են, որովհետեւ պատերազմից հետո Արցախում ավերածություններ են եղել: Ամենակարեւորը, դա Արցախին տրամադրում ենք բոլորս՝ մեր հարկերից: Այնպես որ դա երեսով տալը կամ ներկայացնել որպես սեփական հերոսություն, եկեք նույնիսկ որակում չտամ: Առհասարակ, երբ այսօր Արցախում բլոկադա է, հարցին, թե ի՞նչ եք անում Արցախում բլոկադայի վերացման համար, պատասխանել, թե փող ենք ուղարկում... ի՞նչ անեն էդ փողը, վառեն տաքանա՞ն»,-ասաց նա: