Արայիկ Հարությունյանը գեոքաղաքական առումով անգրագետ է, դրա համար ճգնաժամային իրավիճակում չգիտի ինչ անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Ամենաճակատագրական պահին գնացել է նստել վրանի տակ: Կոպիտ ասած, մկան ծակ է ման գալիս, որ իրեն չնկատեն: Այ եթե իրեն ասեն՝ բյուջե քերիր, պրոֆեսիոնալ ձեւով կյանքի կկոչեր: Մնացած առումով, ինքը 100 տոկոսով գտնվում է Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ: Դա գալիս է նրանից, որ ինչ արել են, համատեղ են արել: Դրա համար Փաշինյանը անընդհատ շեշտում է, որ մշտական կապի մեջ եմ, այսինքն ասում է՝ վերահսկողությունը պահպանվում է, չմտածեք:
Արայիկ Հարությունյանն ուներ միայն մի քայլ. հասկանալով, որ սա իր խելքի բանը չի, մեկ օր առաջ հեռանար: Ես հասկանում եմ՝ ինչու դա չի ուզում անել: Ինքը եւ իր շրջապատը վստահ են, որ Արցախը կործանված է, պետք է մինչեւ վերջ, ինչ հնարավոր է քերել: Խի՞ գա, թեկուզ վերջին 10 օրը ուրիշը քերի, հենա մենք կքերենք: Սա հանցավոր տրամաբանություն է, ուղղակի ինքը կարող է շատ վատ ավարտել: Կարող է վերջին ուղղաթիռը ընդհանրապես չլինել:»,-ասաց նա:











