Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կոչեցյալը ցանկանում է կնքել մի տեսքով, որը հետագայում իրեն կտա լեգիտիմ իրավունք վերսկսելու պատերազմը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Հիմա Ադրբեջանն ասում է՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, պետք է անվտանգությունն ապահովելու համար լինեն անվտանգության ուժեր: Այսինքն վերադարձից հետո շատ հեշտ է սարքել ինչ-որ սադրանք եւ Ադրբեջանի սպեցնազը կմտնի հայաստանի տարբեր վայրեր, որտեղ կփորձեն տեղավորեն ադրբեջանցիներին: Այս պարագայում Նիկոլ Փաշինյանն էլ կասի՝ լայնածավալ պատերազմից խուսափելու համար պետք է լռենք: Ադրբեջանական սպեցնազը թող նստի ասենք, Մասիսում»,-ասաց նա:
Կիվիրյանի խոսքով, Ադրբեջանը քայլ առ քայլ հայությանը խեղդելու, Հայաստանը որպես սուբյեկտ չեզոքացնելու իր քաղաքականությունը շարունակելու է:











