Այս տոնը առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը` հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կամքը` հաղթահարելու և ապրելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, Գյումրիում 8-րդ համահայկական խաղերի բացման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տոնը առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը` հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կամքը` հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու` ի հեճուկս բոլոր բարդությունների, դժվարությունների, այս օրը նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու, պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 2022 թ. հայ մարզիկները պատմական աննախադեպ նվաճումներ են գրանցել, այսօրվա դրությամբ արդեն Հայաստանի մարզիկները աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում իրենց նվաճած մեդալներով արդեն իսկ հաղթահարել են նախորդ տարվա բացարձակ ռեկորդները:
 Փաշինյանի նաեւ նշեց, որ երկրում զարգանում է սպորտը, ինչի մասին է վկայում Հայաստանի տարբեր համայնքներում: