Երեւանի փոխքաղաքապետ, ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական շոու է կազմակերպել։
Ընտրություններին ընդառաջ նա հատուկ մշակված հոլովակ է պատրաստել։ Ավինյանը վարում է 70 համարի երթուղու գազելը, ուղեւորներին տեղեկացնում, որ դա Երեւանը սպասարկող վերջին գազելն է եւ նրանց հասցնում նոր ավտոբուսներ։
«Մենք վերջին գազելի ուղեւորներն ենք։ Փոքրիկ անակնկալ ունենք»,- ասում է Ավինյանը։











