Հայկական դիվանագիտության հմուտ աշխատանքի դեպքում կարելի է փորձել հասնել Լաչինի ճանապարհի բացմանը հենց միջանցքի կարգավիճակով, այսինքն ՝ առանց ադրբեջանական վերահսկողության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա գնահատմամբ՝ նույնիսկ ներկա իրավիճակում բանակցությունների միջոցով դրան հնարավոր է հասնել, թեեւ դա անելը հեշտ չէ։

Նա կարծում է, որ հայկական կողմն իր գործունեության արդյունքում կստանա վատ տարբերակներից վատթարագույնը, քանի որ ի վիճակի չէ օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։

«Պետք է գոնե այս իրավիճակում ազնիվ լինել։ Ի վերջո, առկա է արցախահայության գոյության հարցը։ Այսօր ամեն գնով պետք է հասնել Արցախում հայապահպանության, որոնք մնացել են ռուս խաղաղապահների հույսին։

Այսօր կա Ադրբեջանն իր պահանջներով եւ Ռուսաստանն իր շահերով։ Արցախահայությունը պետք է խաղա այս երկու ուժերի միջեւ՝ կոպիտ ասած՝ օգտագործելով ռուսներին ադրբեջանցիների դեմ եւ հակառակը։ Օրինակ՝ Մոսկվան կողմ է, որ Արցախի ինտեգրումը սկսվի, բայց երբեք չավարտվի»,-նշեց Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պասիվությունը ներկա պայմաններում կարող է բերել վատ արդյունքների: