Հայաստանն ու Չինաստանը ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության լուրջ ներուժ ունեն: Այս մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանը։
Նա վստահություն հայտնեց հաջողության հասնելու համար, ինչպես նաեւ պատրաստակամություն՝ անելու իրենից կախված ամեն ինչ դրան հասնելու համար։
«Իմ նպատակն է զարգացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Ե՛վ Հայաստանը, եւ՛ Չինաստանն իրենց պատմության մեջ մեծ դժվարություններ են հաղթահարել, եւ դա լավ հիմք է համագործակցությունը զարգացնելու նաեւ ռազմական ոլորտում»,-հավելեց նա։
Նա կարծում է, որ հնարավորություն կա զարգացնել համագործակցությունը ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման, ռազմական բարեփոխումների, ինչպես նաեւ այլ ուղղություններով:











