Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։
Այստեղ նա ծանոթացել է ձեռնարկության գործունեության ընթացքին եւ ապագայի պլաններին։
Փաշինյանը հատկապես ընդգծել է նոր տեխնոլոգիաների ներդրման, մասնավորապես՝ թվայնացման եւ բնապահպանական խնդիրների հետեւողական լուծման կարեւորությունը։
Նա հետաքրքրվել է, թե որքանով է արդյունավետ գործում փակ շրջափուլը։
Նրան հավաստիացրել են, որ արտահոսքերը բացառված են, իսկ ջրօգտագործման եւ ջրաթափման վերահսկողությունը կատարվում է ամեն օր, դրա համար հատուկ սարքեր են դրվել։
Վարչապետին նաեւ տեղեկացրել են, որ ձեռնարկությունում վերջին հինգ տարիների ընթացքում ներդրվել է մոտ 25 մլն դոլար, իսկ այս եւ հաջորդ տարի նախատեսված է ներդնել եւս 15 մլն դոլար, որոնք կտրամադրվեն կոմբինատի կատարելագործմանը։











