Նիկոլ Փաշինյանը Քաջարնում ծանոթացել է Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 մլն դրամ:
Այցելեցի նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ:
Գոհունակություն հայտնեցի ընկերության հետ համագործակցությունից:
Վերջինիս ղեկավարների հետ քննարկեցինք ռազմավարական զարգացման եւ արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքերի նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը եւ այլն»,- գրել է Փաշինյանը:











