ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:  Սպիտակ տակ այգում Օբաման ու դպրոցականները սահմանել են միաժամանակ վեր ցատկող մարդկանց քանակի եւ գործողության տեւողության ռեկորդ:

Այս միջոցով առաջին տիկինն ամերիկացի դպրոցականներին առողջ ապրելակերպի կոչ է արել: Ռեկորդի նախաձեռնողը եղել է National Geographic Kids հանդեսը: 24 ժամվա ընթացքում գործողությանը միացել է 20 հազար 425 մարդ: Նրանք ցատկել եւ գլխավերեւում ծափահարել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների ներկայությամբ: Միշել Օբաման 400 ամերիկացի դպրոցականների հետ մեկ րոպե կատարել է շարժումը, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: