Օգոստոսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:
Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը:
Ընդգծվել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացած քննարկումը ևս ցույց տվեց ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքների գիտակցումը և Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան վերաբացման կարևորությունը:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատման հարցում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանն առնչվող հարցերի:
Իր խոսքում Արարատ Միրզոյանը նշել է, որ բարձր է գնահատում դեսպանի ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման գործում՝ ընդգծելով նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված կարևոր ձեռքբերումները և հանձնել ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ:

Փաշինյանն Ալիեւի ու Էրդողանի հետ է հանդիպելո՞ւ Բիշքեկում. Օրը մեկ տողով. 29.08.2026

«Temu-ն էլ փակեն, հոյակապ կլինի». ինչպես է ընթանում առևտուրը սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Աբովյանի քաղաքապետի դեմ են աշխատում. մամուլի տեսություն

Մեզ արհավիրքներ են սպասում. Աննա Գրիգորյան

Պուտինը Փաշինյանի հետ քննարկելու է Քոչարյանի և այլ գործիչների դեմ հետապնդումները I ԼՈՒՐԵՐ I 20:00

Արման Սարոյանին կարգադրիչները առանց զննելու էին թողնում նիստերի դահլիճ. Ֆարմանյան

Արդեն երկրորդ դատավորը խնդիր է տեսնում Կաթողիկոսի գործը քննելու. փաստաբան

Փաշինյանը ՌԴ-ի հետ առևտուր է անում Քոչարյանին, Ծառուկյանին, Կարապետյանին կալանավորելով․ քաղաքագետ

ՈւՂԻՂ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հերթական դատական նիստը

Ողջունում եմ դատավորի ինքնաբացարկի որոշումը. փաստաբան

Գնաճ, զանգվածային կրճատումներ. ի՞նչ վիճակ է Ծառուկյանից խլված բիզնեսներում I ԼՈՒՐԵՐ I 16:00

Հայ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը 450 օր անազատության մեջ է. Մելոյան