Մի արտասովոր շուկա կա Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնում։

Պեկինում կարելի է գտնել ինչ ուզես, եւ քաղաքի ամենահետաքրքրիր տեղերից մեկը Թյեն Վեն Հուա Չեն շուկան է Շի Լի Հե մետրոյի մոտ։

Չինական շուկաներում ինչ ասես վաճառում են՝ էժան հագուստ, աքսեսուարներ, ոսկյա զարդեր, կոսմետիկա, հնաոճ իրեր եւ հուշանվերներ։

Այս վայրը նշանավոր է նրանով, որ այստեղ վաճառում են տարբեր կենդանիներ, հիմնականում ձկներ, կնճիթավոր ճպուռներ, կատուներ, շներ, կրիաներ, որդեր, օձեր եւ մողեսներ։

Ինքնատիպ վերնիսաժ-շուկայում վաճառում են իրեր հասպիսից, նեֆրիտից, սաթից, փայտից, ընկույզից, տարբեր քարերից։

Բույսերի սիրահարները այստեղ կգտնեն մեծ քանակությամբ ծաղիկներ, կակտուսներ, տնկիներ եւ մեծ ծառեր։

Մի շարք տաղավարներում ծխամորճ, հովհարներ, դդմի անոթներ, հնաոճ իրեր, ճենապակի, խեցեղեն եւ քարեր վաճառողներն են։

Վերնիսաժի փոքր անցումներում վաճառվում են օդապարիկներ, թեյ, ծաղիկներ, համեմունքներ, բույսերի սերմեր, ծխախոտ եւ բույսերի արմատներ, որոնք օգտագործվում են չինական բժշկությունում։

Շուկայի «համուհոտը» հնաոճ իրերն են. մեծ քանակությամբ հնաոճ առարկաները շուկա են բերում հազարավոր զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

Պարույր Սինյավսկու ռեպորտաժը Պեկինից

368981703_310628504852813_8697953413404838274_n.jpg (35 KB)

368765824_951249599289386_5347625039044547073_n.jpg (28 KB)

368902613_675326797787178_8441931188418300630_n.jpg (35 KB)

368942276_1299351294027728_4979114272647420102_n.jpg (50 KB)

368975085_706991518112977_3311991918594732686_n.jpg (26 KB)

369070059_1064874594946612_6772000633333131458_n.jpg (43 KB)

369161206_828240238833618_2432345067540946303_n.jpg (45 KB)

369421589_509127154748477_7995144006736710365_n.jpg (27 KB)

369477046_1750857365386051_8768501378936049292_n.jpg (20 KB)

369482808_693007892645430_1486149899364146407_n.jpg (31 KB)