Արեւմտյան ԱՄՆ-ի համահայկական խորհուրդը 24-ժամյա հացադուլ է սկսում՝ ի աջակցություն Արցախի: Այս մասին տեղեկանում ենք խորհրդի ֆեյսբուքյան էջից:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից՝ հստակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի կողմից Արցախի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ի աջակցություն շրջափակված Արցախի՝ օրերով բողոքի ակցիաներ էին իրականացնում Լոս Անջելեսում բնակվող հայերը: Նրանք նստացույց էին հայտարարել, ինչպես նաեւ հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։











