Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով պատասխանել իրենց՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից երեք հայ երիտասարդների առեւանգման հետ կապված հարցերին:

Նրանք որպես անհնազանդության դրսեւորում՝ փակել են նաեւ դեսպանատան հարակից փողոցը:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ դեպքի հիմնական պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, այդ պատճառով էլ իրենք հավաքվել են դեսպանատան մոտ:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները առեւանգել են երեք երիտասարդի: Հայտնի է, նաեւ որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։