Պեկինի 2023 թվականի Ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառը (CIFTIS) մեկնարկել է Շոուգանգ արդյունաբերական պարկում: Տոնավաճառի մակերեսը կազմում է 155 հազար քառակուսի մետր, այն բաժանված է ինը թեմատիկ գոտիների։

2012 թվականի հիմնադրվելուց ի վեր CIFTIS-ը դարձել է Չինաստանի կարեւոր հարթակ՝  բացության ընդլայնման, համագործակցության խորացման եւ նորարարության ներդրման համար: Ներկա միջոցառման գլխավոր թեման կլինի բաց լինելը տանում է դեպի զարգացում, համագործակցությունը ստեղծում է փոխշահավետ ապագա:

Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան հազար ընկերություններ, հաստատություններ եւ նախագծեր ավելի քան հարյուր երկրներից: Ներկայացված նախագծերը ներառում էին տրանսպորտ, մետատիեզերքի նվաճումներ, կրթություն, բնապահպանություն, զբոսաշրջություն, շինարարություն, ապահովագրություն եւ ֆինանսական ծառայություններ, հեռահաղորդակցություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ մշակութային ծառայություններ:

CIFTIS-ի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա հատուկ շնորհանդես Չինաստանում ներդրումների ներգրավման տարի թեմայով, որը նվիրված է ծառայությունների ոլորտում բացության ընդլայնմանը;

Սեպտեմբերի 2-6-ը Պեկինում կանցկացվի CIFTIS ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառը:

Պարույր Սինյավսկի՝ Պեկինից