Ինչո՞ւ մենք հաղթեցինք 90-ականների պատերազմը, որովհետև ավելի լուրջ պետություն էինք, քան Ադրբեջանը. Ինչո՞ւ 2020-ին հաղթեց Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանն ավելի լուրջ պետութուն էր, քան մենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Հիմա՝ ոնց պետք է կասեցնենք Ադրբեջանի անվերջ պահանջների ցանկը, պարզ է՝ դառնալ լուրջ պետություն: Հենց քո թշնամին, դաշնակիցը, հարևանը ֆիքսեցին, որ դու լուրջ պետություն ես, թեկուզ պարտված, այդ ցանկը շատ արագ է մեղմվելու։ Հիմա Եվրոպան և Ռուսաստանն ականջները կախ լսում են Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետև Հայաստանը կիսաքանդված, կենցաղային պետություն է քեֆ ուրախությունների մեջ ապրող: Հենց դու դառար լուրջ պետություն, այնքան արագ է այդ ցանկը փոխվելու, այնքան արագ են սկսելու քո հետ խոսել ռացիոնալ օրակարգով»։