ԱԺ հատուկ նիստին զուգահեռ՝ հավաք է կայացել Վերածննդի հրապարակում՝ Խորհրդարանի դիմաց: Այս մասին ռեպորտաժ է  պատրաստել ԱՀ հանրային հեռուստաընկերությունը:

Ասել, թե ընտրության արդյունքները հավաքվածների սրտով էին՝ արդար չի լինի: Բայց հանուն արդարության էլ պետք է նշել, որ արտառոց միջադեպեր չեն եղել:

Հավաքի մասնակիցները պարզապես կոչեր են հնչեցրել, որ Արցախում ու Արցախի շուրջ հետագա զարգացումների համար ողջ պատասխանատվությունը նոր նախագահի հետ պետք է կիսեն նաեւ նրան ընտրող պատգամավորները: