Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով եւ պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետեւում, ես ուշադիր հետեւում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երեւանի վերջին քայլերը ոչ բարեկամական են:

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրից ես մոտ 7-8 հեռախոսային խոսակցություն եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, մյուս գործընկերների հետ կամ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, կամ ավելի պակաս խոսակցություն եմ ունեցել: Հեռախոսային զանգի նպատակն այն է՝ կիսել տեղեկություն, քննարկել իրավիճակ, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն: Էլ չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղապահահ զորախումբ կա, որ հենց առաջին աղբյուրից ՌԴ-ն տեղի ունեցող իրադարձությունների մասին ունի պատշաճ տեղեկատվության աղբյուր»,- ասաց Փաշինյանը: