Հայ-ռուսական հարաբերությունների մասով ոչ մի որ բան չեմ կարող ասել: Այս մասին Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին մասնակցելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
NEWS.am-ի այն հարցին, թե Բաքվի առաջարկների ո՞ր կետերն են տարաձայնություն առաջացնում հայկական կողմի համար, նախարարն ասաց. «Էս պահին ոտքի վրա մեկնաբանելու հարց չի դա»:
Հարցին, թե ի՞նչ նամակ է Փաշինյանը գրել Պուտինին, Միրզոյանը պատասխանեց՝ պաշտոնական:












