Կառավարության շենքի դիմաց իրավիճակը գնալով թեժացավ։ Քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց: Քաղաքացիներն սկսեցին շշեր նետել ոստիկանների ուղղությամբ:

Ներկաները սկսեցին վանկարկել. «Նիկոլ, բ..ի տղա»:

«Էլ հետ գնալ չկա, միայն առաջ, էսօր իմ ախպերը դրա համար ա՞ զոհվել, այ շակալներ»,-բղավեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը փորձում է հանդարտեցնել հավաքվածներին։ 

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, հրապարակը պատվեց ծխով:

Քաղաքացիներից ոմանք սկսեցին շշեր եւ այլ իրեր նետել կառավարության շենքի ուղղությամբ, ինչ-որ պահի կոտրվող ապակու ձայն լսվեց: