Կառավարության շենքի դիմաց իրավիճակը կրկին լարվել է։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս վրաններ տեղադրել Հանրապետության հրապարակում, որպեսզի գիշերեն այնտեղ։ 

Քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև պարերաբար բախումներ են տեղի ունենում։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել արդեն ժամեր շարունակ ակցիա իրականացնող ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանները՝ վահաններով զինված, մի քանի շարքով պատ են կազմել կառավարության շենքի մուտքի դիմաց։

Հիշեցնենք, որ այսօր՝ 13:00-ից ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակման է անցել Արցախի դեմ: Կան մի քանի տասնյակ զոհեր եւ վիրավորներ: Ստեփանակերտում պարբերաբար միանում է օդային տագնապի ազդանշանը: